ՀՖՖ. Այս պահին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա
Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ:
«Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը»,- հայտնում են ՀՖՖ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում նոր կորոնավիրուսի 40 փորձանմուշ է արվել, բոլորի պատասխանները բացասական են
- Որքան ժամանակ կորոնավիրուսը կարող է մնալ օդում և տուփերի վրա
- ԿԲ. Կորոնավիրուսի կանխարգելման համար հին թղթադրամները կփոխարինվեն նորերով
- Իսպանիայում ախտահանում են ավտոբուսները՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը
- Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
- Առողջապահության նախարարը «ամեն ինչ անելուց հետո» արդեն պատասխանատվությունը դնում է բոլորիս ուսերին
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
- Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
- Մերկել.Կորոնավիրուսով վարակվելը սպառնում է բնակչության 70 տոկոսին
- Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- Նունե Ներսիսյան. Խորհուրդ կտամ Արսեն Թորոսյանին իր իսկ կաբինետի դուռը փակել` միայն դրսի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան