Բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ
Սինգապուրում բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ: rbc.ru-ի հաղորդմամբ, հետազոտության արդյունքները հրապարակել են Lancet ամսագրում:
Բժիշկները պատմել են, որ կորոնավիրուսով պացիենտների մոտ սկզբում ախտորոշել են դանգո տենդ: 57-ամյա տղամարդուն փետրվարի 9-ին հոսպիտալացրել են բարձր ջերմությամբ և հազով: Թրոմբոցիտների քանակը նրա արյան մեջ քիչ է եղել, իսկ կրծքավանդակի ռենտգենոգրաման նորմալ է եղել: Նրան դուրս են գրել, երբ դանգո տենդ էսպրես-թեստը բացասական է եղել:
Սակայն հետո նա վերադարձել է կլինիկա մշտական բարձր ջերմությամբ, թրոմբոցիտների ավելի քիչ քանակով, նաև լիմֆոցիտների նվազմամբ, հազով ու շնչարգելությամբ: Դանգո տենդի կրկնակի թեստն արդեն դրական է եղել: Կրծքավանդակի ռենտգենոգրամայից հետո նաև ստուգել են կորոնավիրուսի առկայությունը, և թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Այլ անալիզները բացահայատել էին, որ նա դանգո տենդ չունի:
Երկրորդ դեպքում 57-ամյա կնոջ մոտ դարձյալ ախտորոշել են դանգո տենդ, սակայն հետո անալիզները նրա մոտ կորոնավիրուս են բացահայտել: Կինն ունեցել է բարձր ջերմություն, մկանային ցավ, թեթև հազ, դիարեա, սակայն երկու օր անց նրա վիճակը վատացել է:
«Հաշվի չառնելով COVID-19-ը՝ դանգո տենդի արագ թեստի դրական արդյունքի պատճառով՝ կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն հիվանդի, այլև հանրային առողջության համար», - ասում են բժիշկները:
Նրանք նշում են, որ կարևոր է ճանաչել դանգո տենդի կեղծ-դրական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը
- Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
- Կորոնավիրուսով պայմանավորված Թաթարստանում բոլոր մարզական միջոցառումները կհետաձգվեն
- Իրանի փոխնախագահը և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով
- Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում կորոնավիրուսային համաճարակի պիկի ավարտի մասին
- Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին
- Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանը չեղյալ է հայտարարել ԱՀԿ համաժողովը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք
- Թոմ Հենքսի և կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
- Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան