Վայնշտեյնը դատավարությունից մի քանի ժամ անց հոսպիտալացվել է
Հոլիվուդյան սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Նյու Յորքի Գերագույն դատարանը նրան դատապարտել է 23 տարվա ազատազրկման սեռական բնույթի հանցագործության համար:
Պրոդյուսերը ճանաչվել է մեղավոր օրալ սեքի հարկադրաբար կիրառման համար՝ Միրիամ Հալեյի նկատմամբ: kulturomania.ru-ի հաղորդմամբ, վճիռը ներկայացնելու ժամանակ նա եղել է դահլիճում՝ սայլակով և ձեռնաշղթաներով, քանի որ մարտին նա սրտի ստենտավորման վիրահատության էր ենթարկվել:
Վճռի հրապարակումից մի քանի ժամ անց Հարվի Վայնշտեյնը բողոքել է կրծքի շրջանում ցավերից: Դրանից հետո նրան բանտից տեղափոխել են Bellevue հիվանդանոց՝ Մանհեթենում, որտեղ պետք է անցկացներ գիշերը:
Հարակից հրապարակումներ`
- Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
- Հարվի Վայնշտեյնն առաջարկել է սեռական ոտնձգությունից տուժած կանանց և վարկատուներին վճարել 44 մլն դոլար