Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Դեսպանությունից հիշեցնում են, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես կիրականացնի միայն նախնական գրանցմամբ
- Առողջապահության նախարարությունը հաստատում է՝ կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք
- Իտալիայի վարչապետը հայտարարել է կոմերցիոն բոլոր կետերի փակման մասին՝ բացառությամբ սննդի ու դեղատների
- Մերկել.Կորոնավիրուսով վարակվելը սպառնում է բնակչության 70 տոկոսին
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 59-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան