Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Վրաստանի կառավարական բոլոր մարմիններն անցում են աշխատանքի արտակարգ՝ 24-ժամյա ռեժիմի նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված: sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Դա հատկապես վերաբերում է առողջապահության, կրթության, արտաքին գործերի, արդարադատոթյան, բնականաբար, ներքին գործերի և ֆինանսների նախարարություններին»,- ասել է Գախարիան:
Միաժամանակ Վրաստանի կառավարության ղեկավարը կոչ է արել բնակչությանը պահպանել հանգստություն:
Վրաստանի խորհրդարանը նույնպես անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Խոսնակն ասել է, որ կարգադրությամբ արգելում են խորհրդարան մտնել այն պատգամավորներին ու աշխատակիցներին, որոնք վերջին յոթ օրվա ընթացքում եղել են ռիսկային երկրներում կամ շփում են ունեցել COVID-2019-ով հնարավոր վարակվածներից հետ: Նրանց խորհրուրդ են տալիս երկու շաբաթով ինքնամեկուսանալ:
Մարտի 12-ի տվյալներով, Վրաստանում հաստատված է կորոնավիրուսով վարակման 24 դեպք, որը 1-ով աճել է երեկվա համեմատ, 295-ը կարանտինի տակ են (նախօրեին՝ 126), իսկ 49-ը՝ բժշկական հսկողության (նախօրեին՝ 46)։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանը չեղյալ է հայտարարել ԱՀԿ համաժողովը
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Կորոնավիրուսով վարակված պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
- ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակակիրների թիվը հասել է 23-ի
- Մարտի 10-ի դրությամբ, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք
- Վրաստանում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե
- Վրաստանում կորոնավիրուսով 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան