Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
«Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ֆեյսբուքյան ուղիղ եթերով էլ հայտարարեց.«Քիչ առաջ հայտնի դարձավ , որ մենք ունենք ևս երկու հաստատված դեպք ՝ կորոնավիրուսի, բայց պետք է ասեմ, որ սրանք նոր դեպքեր չեն, դրանք կապ ունեն նախորդ երեք հայտնաբերված դեպքերի հետ: Այստեղ անհանգստացնողն այն է, որ նրանք նույն քաղաքի բնակիչներ են ՝ Էջմիածին քաղաքի: Սրա հետ կապված որոշեցի ընդհատել արձակուրդս և վաղն անցնելու եմ աշխատանքի: Կառավարության նիստում ավելի մանրամասն կհասկանանք իրավիճակը: Հանրաքվեի քարոզչական միջոցառումները ևս հետաձգվում են »։
Նա նաև տեղեկացրեց, որ կրթական համակարգը նույնպես չի աշխատի : Վարչապետը ևս մեկ անգամ հորդորեց հետևել հիգիենային և կորոնավիրուսի վարակի կանխարգելման դեմ ուղղված միջոցառումներին:
«Կորոնավիրուսը մեր դեմ շանս չունի և մենք կհաղթենք կորոնավիրուսին»,- եզրափակեց Փաշինյանը: