Թոքաբորբից մահացած կնոջը թեստավորել են, թե ոչ՝ ԱՆ-ն կճշտի, կասի
Մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին, ում ախտորոշել են «երկկողմանի թոքաբորբ»։ Նույն օրը նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։ news.am-ի հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ասել է, որ քաղաքացին դիմել է իրենց ժամը 17։15-ին երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները, երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որոշ ժամանակ անց մահացել է։
«Կորոնավիրուսի կասկած չի եղել, նրա մոտ խորացված թոքաբորբ էր, թոքերի վրա ուռուցք էր գոյացել»,- ասել է ԲԿ-ի տնօրենը։
Panorama.am-ը դիմեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, պարզելու՝ արդյո՞ք թեստ արվել է քաղաքացուն, որի ժամանակ էլ պարզվել է, որ նրա մոտ բացառվել է կորոնավիրուսը: Ի պատասխան մեզ ասացին՝ դիմենք առողջապահության նախարարություն:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսի 4 հայտնաբերված դեպք, մահվան դեպք չունեն: Իսկ թեստ արվե՞լ է, թե՞ ոչ հարցին ի պատասխան ասացին, որ կճշտեն ու կպատասխանեն:
«Կճշտենք ու դիագնոզը կհայտնենք»,- ասացին նախարարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա