Որքան ժամանակ կորոնավիրուսը կարող է մնալ օդում և տուփերի վրա
Վարակիչ կորոնավիրուսը կարող է գոյատևել ստվարաթղթե առաքման տուփի վրա առնվազն մեկ օր և նույնիսկ ավելի երկար է մնում պողպատե և պլաստիկե իրերի վրա, որոնք սովորաբար հանդիպում են հիվանդանոցներում և տներում: Այս մասին գրում է technologyreview.com-ը։
Covid-19- ի բռնկման մեջ, որն արդեն վարակել է ավելի քան 120 հազար մարդու, գլխավոր հարցն այն է, թե ինչպես է այն այդքան հեշտությամբ տարածվում մարդկանց միջև: Այս հարցի պատասխանի համար ամերիկացի հետազոտողները փորձել են 7 նյութերի վրա, որոնք սովորաբար կան տներում և հիվանդանոցներում ՝ տեսնելու, թե որքան ժամանակ է այն շարունակել մնալ վարակիչ:
Համիլթոն քաղաքի առողջության վիրաբուժության ազգային ինստիտուտի մասնագետների հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն ամենաերկարը մնում է պլաստիկի և չժանգոտվող պողպատ առարկաների վրա՝ մոտ 3 օր։
Վարակն ամենաքիչն ապրում է պղնձի վրա։ Այն վերացել է ընդամենը չորս ժամ անց, օդային տարածքներում մանրէները պահպանվել են մոտ երեք ժամ:
Դա ենթադրում է, որ հիվանդանոցային սարքավորումները հիվանդության համար պոտենցիալ վեկտոր են։
Մինչ այժմ, սակայն, չկա որևէ ապացույց, որ վիրուսն իրականում տարածվում է օբյեկտների միջոցով:
«Մենք չգիտենք, արդյոք այս պահին հնարավոր է վարակվել Covid-19-ով աղտոտված մակերեսներից», - ասում է Մերիլին Ռոբերթսը, Վաշինգտոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի մանրէաբանը:
Կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկները գիտեն, որ վիրուսը մեծ քանակությամբ առկա է լինում մարդկանց վերին շնչուղիների շրջանում, ինչը հավանական է դարձնում, որ այն տարածվի, երբ նրանք հազում կամ փռշտում են, որի արդյունքում օդում ու մակերեսներին են հայտնվում փոքրիկ կաթիլներ և աերոզոլներ։
Մասնագետներն ասում են, որ օդով տարածվելը, ամենահավականն է, ինչպես տեղի էր ունեցել Բոստոնում, երբ բիոտեխնոլոգիայի կոնֆերանսի ժամանակ 70 մարդ վարակվել էր վարակով։
Առողջապահության մարմինները խորհուրդ են տալիս, որ մարդիկ հաճախ ձեռքերը լվանան և օգտագործեն ալկոհոլի հիմքով մաքրող միջոցներ՝ մակերեսներն ախտահանելու համար: Հայտնի է, որ կորոնավիրուսը բավականին հեշտ է սպանել, որի դեմ լավ միջոցներ են ալկոհոլն ու ջրածնի պերօքսիդը:
Մասնագետներն այժմ աշխատում են պարզելու, թե վիրուսը ինչ ջերմաստիճանի ու ինչ խոնավության տակ որքան է շարունակում գոյատևել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին