Չեխիայում հայտարարել են արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի պատճառով
Կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարված Չեխիայում: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը, գրում է tass.ru-ն:
«Չեխիայում հինգշաբթի օրը տեղի ժամանակով 14:00-ից արտակարգ դրություն է հայտարարված»,- ասել է նա, հավելելով,-«Այն ուժի մեջ կլինի առաջիկա 30 օրվա ընթացքում»:
Կորոնավիրուսի տարածման պատճառով մտցվել է արտակարգ դրություն: Ներկայումս հանրապետությունում ախտորոշվում է 96 մարդ:
«Մենք արգելելու ենք բոլոր օտարերկրացիներին ռիսկային գոտիներից մուտք գործել հանրապետություն: Բացառությունը կատարվում է միայն Չեխիայում մշտական բնակության կամ մշտական բնակության իրավունք ունեցող անձանց համար: Բացի Չինաստանից, Հարավային Կորեայից և Իրանից, մենք խոսում ենք ԵՄ երկրների մասին` Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա , Շվեյցարիա, Նորվեգիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Բելգիա և Միացյալ Թագավորություն, չնայած վերջինս արդեն լքել է ԵՄ-ն: Միևնույն ժամանակ մենք արգելել ենք Չեխիայի քաղաքացիներին, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք մշտական բնակության իրավունք կամ մշտական բնակության թույլտվություն ունեն՝ այդ տարածքներ այցելելու համար», - ասաց Բաբիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան