Հանրաքվեն, Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրությունները միանշանակ պետք է հետաձգվեն. Մարուքյան
«Այսօր ունեցել ենք ԼՀԿ խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկել ենք երկրում ստեղծված վիճակը՝ ԱՀԿ հայտարարած համաճարակի հետ կապված»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, քննարկվել են խմբակցության անելիքները՝ երեկ Հայաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 3 նոր դեպքերի ֆոնին։
«Կուսակցության խորհուրրդը կարծում է, որ ստեղծված իրավիճակում բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները պետք է հետաձգվեն։ Եվ երկիրը պետք է անցնի արտակարգ կառավարման միջոցների, որով մենք կկարողանանք համաճարակի տարածումը կանխել»,- ասաց Մարուքյանն, ապա հավելեց՝ պետք է բոլոր տեսակի զանգվածային միջոցառումները հետաձգել՝ քարոզարշավից մինչև հարսանիք։
Մարուքյանը շեշտեց, խոսքը վերաբերում է նաև Արցախի Հանրապետությանը, որտեղ նույնպես պետք է զանգվածային միջոցառումները հետաձգվեն։ Ըստ պատգամավորի, որևէ տարբերություն չկա՝ Լոռու մարզում հետաձգվեց որևէ զանգվածային միջոցառում, թե Արցախում։
«Հանրաքվեն, Արցախի նախագահի և խորհրդարանական ընտրությունները միանշանակ պետք է հետաձգվեն։ Մենք կարծում ենք պետք է համախմբված լինեն իշխանությունը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը, որ Հայաստանը չընկնի համաշխարհային համաճարակի հարվածի տակ։ Երբ ժամանակին ասում էինք՝ պետք է Երևան-Միլան չվերթները դադարեցնել, արհամարհվեց մեր ասածը, բայց հենց Իտալիայից եկավ վիրուսը։ Այսօր էլ ասում ենք՝ պետք է բոլոր ուսումնական հաստատությունները փակվեն, և մենք նկատի ունենք այն, ինչ մեզ սպասվում է։ Քանի շատացան այս դեպքերն, այդքան մեծ խնդիր է լինելու։ Մարդիկ պետք է իրարից 1-2 մետր հեռավորություն պահպանեն, բայց դա անհնար է զանգվածային միջոցառման ժամանակ»,- ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
- Փաշինյանը՝ քարոզարշավը դադարեցնելու մասին
- ...Իսկ Փաշինյանը քարոզարշավ է անում Ջերմուկում
- Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է հաստատվել,իսկ ԱՀԿ-ն համաշխարհային համաճարակ է հայտարարել
- Նիկոլ Փաշինյանը բուկլետ է բաժանում
- Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք վստահ են՝ չեն ընտրվելու, բայց փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին