Բեռլինում ավանդական մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվել
Բեռլինում մի շարք ավանդական մշակութային իրադարձություններ չեղյալ են հայտարարվել մինչև ապրիլի 9-ը։ Պատճառը կորոնավիրուսային վարակի տարածումն է: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ այս տարի Գերմանիայի մայրաքաղաքում չեղարկվեցին «Մարտի երաժշտություն» երաժշտական փառատոնը, միջազգային պարի փառատոնը, ինչպես նաև Մարտին Գրոպիուս Բաուի թանգարանում անցկացվելիք մի շարք ցուցադրություններ:
Միջոցառումների համար գնված տոմսերի գումարները խոստանում են վերադարձնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեռլինի իշխանությունները չեղյալ են հայտարարել բոլոր խոշոր մշակութային իրադարձությունները մինչև ապրիլի 19-ը ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը
- Կորոնավիրուսով պայմանավորված Թաթարստանում բոլոր մարզական միջոցառումները կհետաձգվեն
- Իրանի փոխնախագահը և երկու նախարարներ վարակվել են կորոնավիրուսով
- Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում կորոնավիրուսային համաճարակի պիկի ավարտի մասին
- Հունաստանը հայտնում է կորոնավիրուսից առաջին մահվան մասին
- Կորոնավիրուսի պատճառով Ղազախստանը չեղյալ է հայտարարել ԱՀԿ համաժողովը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին