Մարտի 1-ից կարանտինում գտնվող քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ
Մարտի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: ՀՀ առողջապահության նախարարության հղորդմամբ, պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
ԱՆ-ից նաև հատնում են, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
-Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
-Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
-Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուս. Ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում
- Բելառուսում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 27-ի
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
- Բուլղարիան երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կորոնավիրուսի պատճառով
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին