Ամերիաբանկ. Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով
Ամերիաբանկը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:
Ամերիաբանկից հայտնում են, որ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:
Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
Ամերիաբանկը շարունակում է հորդորել իր բոլոր հաճախորդներին` օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով
- Ամերիաբանկ. Ստացիր մինչև 10 մլն ՀՀ դրամ վարկ` հաշված րոպեների ընթացքում
- Ամերիաբանկ. Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն Ամերիաբանկի երեք նոր քարտապանների համար
- Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը. Նռան գույները» փառատոնի մեկնարկը
- Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
- Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ
- Ամերիաբանկը ներկայացնում է առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման միասնական հարթակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան