Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ելույթ ունենալով կորոնավիորւսի մասով, հայտարարեց. «Այս պահին ունենք կորոնավիրուսի ութ հաստատված դեպք։ Երկուսը քիչ առաջ ենք հաստատվել, նույն շրջանակից են»:
Նա հորդորեց՝ սահմանափակել շփումները, չմասնակցել խմբակային, զանգվածային միջոցառումներին, մարդկանց միջև պահպանել հեռավորությունը, խուսափել ձեռքսեղմումներից, ողջագուրվելուց։
Հիշեցնենք՝ դեռ երեկ կառավարության թիմը բազմամարդ հանրահավաքներ էր անում մարզերում՝ անտեսելով կորոնավիրուսի տարածման վտանգը, իսկ այսօր միայն առողջապահության նախարարը խոսում է քաղաքացիների սոցիալական-անձնական պատասխանատվության մասին։
Ու կրկնենք՝ եթե ամբողջապես կարմիր զոնա հայտարարած Իտալիայից ժամանած ինքնաթիռի ուղևորները մեկուսացվեին, այս խնդրի առաջ հայաստանյան հանրությունը չէր կանգնի։
Նախարարի խոսքով, «արդեն» պլանավորած մասայական միջոցառումները՝ հարսանիքներ, կնունքներ և այլն,պիտի հետաձգել կամ դրանք անել շատ նեղ շրջանակով։
Այլ խորհուրդներ՝ նրա ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան