Առողջություն 11:34 13/03/2020 Հայաստան

Կորոնավիրուսն ու Հայաստանը

Կառավարությունում հրավիրվել է խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։ Այն դեռ շարունակվում է։

Այսօր  մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Ինչպես երեկ հայտարարեց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդակցությունից հետո կհայտնեն հետագա անելիքների մասին։ Նշենք՝ երեկ դեռ ՀՀ վարչապետը մարզերում հանրահավաքներ էր անցկացնում, միայն երեկոյան, երբ պարզ դարձավ, որ երկրում կան կորոնավիրուսի նոր՝ արդեն տեղում վարակված դեպքեր, որոշեց վերադառնալ արձակուրդից։

Հիշեցնենք, որ այս պահին կորոնավիրուսը հաստատվել է 6 մարդու մոտ։ Երեկ հիվանդությունը հաստատվել է Իտալիայից վերջերս եկած Էջմիածինցի կնոջ ամուսնու և նրա մորաքրոջ որդու մոտ, նրանք երեքն էլ նույն քաղաքի բնակիչներ են։ Կնոջ մոտ հիվանդության հետևանքով թոքաբորբ է առաջացել։

Վերջին երկու հիվանդների մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ վերջիններս թեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը հաստատվել է:

Մինչ այդ հրապարակված տվյալներով հանրապետությունում իրականացվել էր  262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:

Երեկ հրապարակված վերջին տվյալներով մեկուսացված է 57 անձ, նրանք շփում են ունեցել հիվանդների հետ։ Նրանք նույնպես կարանտինային պայմաններում կպահվեն մոտակա 14 օրերին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հիվանդության ախտորոշումն ու բուժումն իրականացվելու է անվճար։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի երեկվա  նիստում որոշվել է, որ կիրակի՝ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Շեշտենք՝ մինչ այդ նրանք զննվել ու տուն էին ուղարկել։ Այդպես էր և առաջին հիվանդի ժամանակ, որ ժամանել էր Իրանից, և՝ դրանից շաբաթներ հետո Իտալիայից ժամանածների հետ։ 

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ Իտալիայից վերադարձածներին ընդամենը հորդորել էր ինքնամեկուսանալ՝ հոգ չտանելով մեկուսացման պայմանների ապահովման, մեկուսացողի ընտանիքի անդամների հետ  կապված  խնդիրների, մեկուսացման վերահսկման հարցերին։

Այնինչ այժմ առողջապահության նախարարությանը հանձնարարվել է Արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ։

Նշենք, որ հայաստանյան հանրությունը, որ օրինակ վերցնելով կառավարությունից, մատների արանքով էր նայում վարակի մուտքին Հայաստան, այժմ մեղադրում է  առողջապահության նախարարին՝ մեկուսացումը չապահովելու ու վարակը տարածվելու մեջ։

Հայաստան ժամանող բոլոր քաղաքացիները, անկախ ուղղությունից, բոլոր ուղևորներն ինքնաթիռում կամ վայրէջքից հետո պարտադիր կերպով  լրացնում են հասցեական քարտեր: Դա պարտադիր պահանջ է՝ ինքնաթիռում են լրացնում: Ինչպես նշվեց կառավարության երեկվա նիստում, երեկ  ժամը 9:00-ի դրությամբ, 6300 հասցեական քարտ է լրացվել:

Սա առայժմ այն քայլն էր, որ ձեռնարկվում էր օդանավակայանում՝ Հայաստան եկողների հետ կապված։ Զննումը, թեպետ հավատացնում են, որ բարձր մակարդակի է, չէր երևան հանել մինչ այժմ վարակը ոչ մեկի մոտ։

Ինչևէ՝ աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` նախարարությունը հորդորում է.

-Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
-Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս` խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
-Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
-Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ:
-Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:

Նաև՝ 
-Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
-Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
-Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}