ՀՊՄՀ-ը վաղվանից ուսումնական գործընթացն առցանց է իրականացնելու
Հայկական պետական մանկավարժական համալսարանը կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված անցնում է առցանց ուսուցման: Այս մասին տեղեկացնում է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության ֆեյսբուքյան էջը:
«Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, ՀՊՄՀ կրթական գործընթացների կառավարման վարչությունը ուսումնասիրելով աշխարհի առաջավոր բուհերի փորձը, ինչպես նաև ուսումնական գործընթացում պարապուրդ չունենալու նպատակով առաջարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին ու ամբիոններին վերակառուցել կրթական գործընթացը և ամբողջությամբ անցնել առցանց, հեռավար ուսուցմանը։
ՀՊՄՀ-ն «Google Classroom» էլեկտրոնային ուսումնական հարթակում ունի բացառիկ հնարավորություն լրացնելու բաց թողնված նախորդ պարտադրված արձակուրդի դասախոսությունները և շարունակելու ուսումնական գործընթացը համաձայն դասընթացների նկարագրերի թեմատիկ տրոհման։
Առաջարկում ենք իրավիճակին համապատասխան շտապ վերաձևակերպել հարթակում դասընթացների էջերը, ընձեռնել ուսանողին հնարավորություն առցանց ստանալու թեմանները յուրացնելու համար անհրաժեշտ դասախոսությունների, գրականության աղբյուրների մասին լիարժեք տեղեկատվություն, սահմանել անհրաժեշտ առաջադրանքների կատարման համար ժամկետներ»,- նշված է հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան