«Հրապարակ». «Բարի Սամարացին» էլ է դատի տվել լրագրող Թերեզա Ասատրյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 27-ին Հայաստանում մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ «Բարի Սամարացին», դիմել է դատարան՝ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման և հերքման պահանջով։
Պատասխանողը լրագրող Թերեզա Ասատրյանն է: Իսկ գործով երրորդ անձ է «Բաց Թիվի» ՍՊԸ-ն, որը հայտնի է Համլետ Ղուշչյանի հաղորդումներով: Պարզվում է, Թերեզա Ասատրյանը «Բաց օրը» հաղորդման ժամանակ «Բարի Սամարացու» արտադրության մասին արել է հայտարարություններ, որ այդ մսամթերքն ուտելու բան չէ, և այն առաջատար է կոչվել շուկայում, քանի որ սեփականատերը եղել է Սերժ Սարգսյանի մտերիմը:
Հայցվորը պնդում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, և վնասի փոխհատուցում է պահանջում՝ 2 մլն դրամ: Հայցադիմումը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Ի դեպ, Թերեզա Ասատրյանի դեմ այս ամսում սա երկրորդ բողոքն է: Նախորդն էլ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էր ներկայացրել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում