Կորոնավիրուս. Ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում
Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի միջոցով:
Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 57.8 միլիոն համալսարանականների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցների միլիոնավոր աշակերտների:
Ասիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրներում դպրոցները փակելու համապետական որոշում է կայացվել, իսկ 14 երկրներում իրականացրել են տեղայնացված փակումներ` ըստ տարածքների:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի պատճառով հանդիպումն անցկացվել է Երևանի և Բրյուսելի միջև տեսակոնֆերանսի ձևաչափով
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- Հայաստանի եպիսկոպոսների հայտարարությունը՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ
- Չինաստանը կոչ է անում չշտապել կորոնավիրուսի ծագման հետ կապված եզրակացություններ անել
- Բուլղարիան երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կորոնավիրուսի պատճառով
- Ավստրալիայի ներքին գործերի նախարարի մոտ հաստատվել է կորոնավիրուսը
- Լոնդոնի «Չելսիի» խաղացողը վարակվել է կորոնավիրուսով և ակումբին ստիպել մեկուսանալ
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Կորոնավիրուս. Բելգիան, Գերմանիայի մի քանի շրջաններ ևս փակեցին դպրոցները
- ԱՄՆ-ից Երևան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին քանակը
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2-րդ դեպքը
- Կորոնավիրուսը՝ աշխարհում. թարմացված տվյալներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան