Չինաստանում ՀՀ դեսպանություն.Պեկին ժամանող ուղևորները անցնում են կարանտին
Չինաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, երկրում և հատկապես մայրաքաղաքում որոշակի խստացումներ են տեղի ունենում։
Ուստի դեսպանության 12.03.2020թ հայտարարության մեջ տեղ են գտել որոշակի ճշտումներ։
Այսպես. Պեկին ժամանող ուղևորները դասակարգվում են ըստ ժամանման երկրի՝ առավել բարձր ռիսկային գոտի համարվող երկրներից (Իրան, Իտալիա, Ճապոնիա, Կորեա) ժամանողներ և ցածր ռիսկային գոտի համարվող երկրներից (ցանկը փոփոխվում է ժամ առ ժամ) ժամանողներ։
Ժամանելուն պես բարձր ռիսկային գոտուց ժամանած ուղևորները կենտրոնացված տեղափոխվում են Պեկինի միջազգային օդանավակայանից մոտ 1կմ հեռավորության վրա գտնվող էքսպո կենտրոն, որտեղ անցնում են անհրաժեշտ զննումներ՝ հնարավոր թեստավորում և կարանտին։ Ցածր ռիսկային գոտուց ժամանած ուղևորները, անհրաժեշտ զննությունից հետո, ուղեկցվում են իրենց բնակության հասցեներով՝ 14-օրյա կարանտինում գտնվելու պարտավորությամբ, իսկ հասցեների բացակայության պարագայում՝ պետության կողմից նախանշված հյուրանոցներ, որտեղ պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին։
Տարանցիկ ուղևորները, կենտրոնում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո, ուղեկցվում են համապատասխան օդանավակայան, կայարան կամ ավտոկայան, որտեղից արդեն կարող են շարունակել իրենց ուղևորությունը։
Չինաստանի նահանգներում կարանտինի անցկացման վերաբերյալ որոշումների կայացումը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին։
Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը կոչ է անում չշտապել կորոնավիրուսի ծագման հետ կապված եզրակացություններ անել
- Չինաստանից բժշկական թիմ է ժամանել Իտալիա՝ օգնելու COVID-19-ի դեմ պայքարում
- Չինաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ն կարող էր կորոնավիրուսը բերել Ուհանին
- Չինաստանի իշխանությունները հայտարարեցին երկրում կորոնավիրուսային համաճարակի պիկի ավարտի մասին
- Պեկին ժամանող բոլոր քաղաքացիները կանցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ. Չինաստանում ՀՀ դեսպանություն
- Չինաստանը կորոնավիրուսի արագ ստուգման թեստեր կնվիրի Վրաստանին
- Իտալիան Չինաստանից օգնություն է խնդրում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
- Չինաստանում կարանտինացրել են Իրանից եկած քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան