Քաղաքապետ.Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց դիմած անձանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, ով «Գլորիա»-ի պատվիրատուներից է
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված անձանց շրջանակը քաղապետին հայտնի չէ։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ հիվանդանոց դիմած անձանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, երկուսը նրա թարգմանիչները և նրանց հետ շփված ևս երկու անձ։
«Մեր ունեցած տեղեկություններով այդ անձանցից մեկն Իտալիայից է վերադարձել։ Այստեղ «Գլորիա» կարի արտադրամասի պատվիրատուներից է, ոչ թե հենց ֆաբրիկայի ներսի աշխատող, այլ պատվիրատու։ Մենք էդպես գիտենք, որ տնօրեններից է»,-«Փաստինֆո»-ին ասել է Մամիկոն Ասլանյանը։
Վերջինս չի տիրապետում հիվանդանոց դիմած անձանց անձնական տվյալներին։ Հարցին՝ արդյոք մյուս չորսը ՀՀ քաղաքացիներ են, Մամիկոն Ասլանյանն ասաց՝ հավանաբար այո։
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց դիմած քաղաքացիները կթեստավորվեն, ինչից հետո պարզ կդառնա՝ նրանց մոտ կորոնավիրուս առկա է, թե ոչ։
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ։
Ավելի վաղ ԱՆ խոսնակը տեղեկացրել էր.«Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:
Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:
Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։
Առողջապահության նախարարությունը կոչ է անում`
✅Խուսափե'լ շնչառական վարակներով հիվանդների հետ
շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե'լ
անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
✅Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
✅Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե'լ բժշկի»։
Հարակից հրապարակումներ`
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան