Վանաձորից թեստավորում անցած բոլոր 5 քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացնում է. «Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով, դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5-ի տեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ:
«Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,-ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը կորոնավիրուսի թեստ կհանձնեն
- 13.03.2020թ՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք
- Քաղաքապետ.Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց դիմած անձանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, ով «Գլորիա»-ի պատվիրատուներից է
- «Նորքի» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսով հաստատված հիվանդներին
- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան