Վրաստանի պետական գերատեսչությունների մի մասն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի
Այսօր Վրաստանի պետական գերատեսչությունների մեծ մասն անցում է կատարում գործավարության հեռահար ռեժիմի: Հետևաբար, նախարարությունները և պետական այլ կառույցները հաշվի են առնում Վարչապետի հանձնարարականը, որը նախօրեին կառավարության նիստում խորհուրդ էր տրվել նախարարական կաբինետին՝ անցել առցանց աշխատանքային ռեժիմի, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակներով: Այս մասին գրում է Jnews կայքը:
Ըստ այդմ, նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների մի մասը ժամանակավորապես անցնում է գործավարության հեռահար ռեժիմի: Մասնավորապես, այն աշխատակիցները, որոնց գործունեությունը առանձնապես կարիք չունի աշխատավայրում գտնվելու, աշխատանք կկատարեն տանից՝ հեռակա կարգով: Այս խորհուրդը տրվել է նաև մասնավոր հաստատություններին:
«Այնուամենայնիվ, ես շեշտում եմ, որ դա չպետք է խանգարի գերատեսչությունների արդյունավետ աշխատանքին և չպետք է ազդի աշխատակիցների աշխատավարձերի վրա», – հայտարարում են կառավարության վարչությունից:
Աշխատանքի հեռահար ռեժիմին անցումը չի տարածվում նախարարների և նրանց տեղակալների վրա:
Հարակից հրապարակումներ`
- Վրացական բանկերը երեք ամսով հետաձգում են վարկերի մարումը
- Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդները
- Վրաստանում կորոնավիրուս է ախտորոշվել երեխայի մոտ
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 8 դեպք. վարակակիրների թիվը հասել է 23-ի
- Վրաստանում կորոնավարակի դեպքերը կավելանան. Ամիրան Գամղրելիձե
- Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան