Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը: Այս մասին գրում է aliq.ge-ն:
Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային պլանը: Նա ասել է, որ խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է:
«Կառավարությունը 4 ամսով կերկարաձգի տուրիզմի հետ կապ ունեցող ընկերությունների ու անհատների համար հարկերի վճարման ժամկետները: Սա այս 4 ամիսների ընթացքում (մարտ- հունիս) նշված ոլորտներում շուրջ 100 միլիոն լարի կխնայեն տնտեսվարողները: Բացի այդ, կառավարության որոշմամբ՝ նախապես ծրագրված 600 մլն լարիի ԱԱՀ-ն կկրկնապատկվի, սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում 1 մլրդ. 200 մլն լարի կվերադարձվի», - հայտարարել է Գախարիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի պետական գերատեսչությունների մի մասն անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի
- Ամերիաբանկ. Վարկերի մարումները հետաձգվում են 2 ամիս ժամկետով
- Վրաստանում կարգելվեն բազմամարդ հարսանիքներն ու հոգեհանգստյան արարողությունները
- Վրաստանի խորհրդարանում հարցազրույցները նոր ձևով կանցկացվեն
- Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի
- Վրաստանում ՀՀ դեսպանության հորդորը
- Վրաստանի կրթական հաստատություններում արձակուրդը կտևի մինչև ապրիլի 1-ը, հետաձգվել է նաև զորակոչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան