Ռևազյան. Օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնի
«Բոլոր հարցերի պատասխանները հիմա չունենք, կազմակերպչական փուլում ենք»,- Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն՝ անդրադառնալով մարտի 15-ին տեղի ունենալիք չարթերային՝ Իտալիա-Հայաստան չվերթին:
Նա նշեց, որ սերտորեն աշխատում են ՀՀ առողջապահության, արտաքին գործերի նախարարությունների հետ՝ հասկանալու վերադարձողների վերջնական քանակը, ինչպես են իրենք խմբավորված, ով ում հետ են ճանապարհորդում ու ինչպես կազմակերպեն, որպեսզի նվազեցնեն իրար վարակելու հավանականությունը:
Տ.Ռևազյանի խոսքով, այդ չվերթով Հայաստան կվերադառնան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր. «Օդանավակայանի տարածքում տարանաջելու ենք իրենց, որ չշփվեն այլ ուղևորների հետ»:
Հարցին՝ նախատեսո՞ւմ եք այլ երկներից նույնպես չվերթներ կազմակերպել ու ՀՀ քաղաքացիներին բերել, օրինակ, Ֆրանսիայից, Գերմանիայից, նա ասաց, որ դեռ շուտ է այդ մասին խոսել:
Պատասխանելով հարցին, արդյո՞ք կավելանան երկրների ցանկը, որոնց հետո օդային սահմանը փակ կլինի, Տ.Ռևազյանն ասաց. «Օդային սահամանը փակելը երևում է որպես մի քայլ, որ բոլոր մեր խնդիրները կլուծի: Բայց պարզ ասեմ, որ կարող է խնդիրը լրջացնի: Նույն այս ուղևորները, որ գալիս են ու եկել են, վարակված են եղել, եթե տրանզիտով գային, իրավիճակն ավելի բարդ կլիներ: Մենք ունենք ուղիղ չվերթ, կարող ենք կոնկրետ միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ տարանջատված լինեն մնացած ուղևորներից, չխառնվեն մնացած ուղևորների հետ: Իսկ եթե տրանզիտով են գալիս, շատ ավելի է բարդացնում իրավիճակը»:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ չվերթները չեղարկել է Ryanair-ը, «Արմենիա» ավիաընկերությունը մի քանի չվերթ, Իրանի հետ ուղիղ չվերթները չեղարկված են:
«Շատ լուրջ չեղարկումներ չկան Հայաստանում, բայց ուղևորահոսքը հաստատ նվազել է»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը :
Հարակից հրապարակումներ`
- Իրանահայերը դիմել են Հայաստան գալու խնդրանքով
- Գեղամ Գևորգյան. ՀՀ-ում տնտեսվարողները սկսել են դիմակների որոշակի փոքր, լոկալ արտադրություններ
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- Բաթոյան. Որևէ նոր դեպքի մասին տեղեկություն չունենք
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Կորոնովիրուսը Հայաստանում՝ արդեն 4+2