«Փաստ». Հայաստանը ինքանով է ի վիճակի դիմակայել սպասվող գլոբալ տնտեսական ճգնաժամին
«Փաստ» թերթը գրում է. «Տնտեսագետներն արդեն իսկ ահազանգում են, որ կորոնավիրուսը, հնարավոր է, գլոբալ տնտեսական ճգնաժամի հանգեցնի, գուցե ավելի ծանր, քան տեղի ունեցավ 2008 թվականին:
Դրա նախանշաններն արդեն նկատելի են: Եվրոպական կենտրոնական բանկը 25 միլիարդ եվրո է հատկացրել եվրոպական երկրների տնտեսություններին աջակցելու համար: Հայաստանի դեպքում իրավիճակը դեռևս հասկանալի չէ, քանի որ, ինչպես մասնագետներն են նշում, իրականում պետք է գնահատել, թե պետությունն ինչ ռեզերվներ ունի և ինչքանով կարող է դիմակայել հնարավոր ճգնաժամին՝ նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, տնտեսական ռազմավարության գնահատման հարցերի ու պետության պահուստների վիճակը գնահատելու վերաբերյալ այս օրերին նախատեսվում է անցկացնել քննարկում և հասկանալ երկրի ընդհանուր պահուստային վիճակը և հավանական ռիսկերը՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ»:
Մանրամասները թերթի ակսօրվա համարում