Տոկիոն չի քննարկում Օլիմպիական խաղերի հետաձգման հարցը
Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիքեն ասել է, որ չի դիտարկվում 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը հետաձգելու տարբերակը, փոխանցում է gazeta.ru-ն։
Նշվում է՝ կա հավանականություն, որ 2020 թվականի ամռանը Ճապոնիայում անցկացվող օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել կամ հետաձգվել՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Սակայն, Կոիքեի կարծիքով, այդ տարբերակը ներկայումս չի դիտարկվում:
«Մենք կշարունակենք պատրաստվել Օլիմպիական խաղերին` համագործակցելով համաշխարհային հետաքրքրված կառույցների հետ: Այնուամենայնիվ դեռևս խաղերը հետաձգելու հարցը չի քննարկվում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը՝ աշխարհում. թարմացված տվյալներ
- Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքն է գրանցվել ՄԱԿ-ի կենտրոնակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան