Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես փակում է իր դռները
Հաշվի առնելով աշխարհում ու Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտի թիմը որոշել է ժամանակավորապես փակել թանգարանը, որ նվազեցնեն հնարավոր բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թանգարանի աշխատակիցներին ու այցելուներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան, ինչպես նաև նվազագույնի հասցնել շփումն այցելուների հետ:Այս մասին հայտնում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտից:
«Մենք շարունակում ենք հետևել երկրում տիրող իրավիճակի զարգացումներին, ինչպես նաև սպասում Կառավարության որոշումներին ու հետագա քայլերին:
Թանգարանի՝ բաց լինելու հետ կապված կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»,- հայտնում ենազգային-թանգարան ինստիտուտից:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն
- Ավստրիայի խոշոր թանգարանները փակվել են
- Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Կորոնովիրուսը Հայաստանում՝ արդեն 4+2
- Կրեմլը մտադիր չէ կորոնավիրուսի պատճառով չեղարկել Հաղթանակի շքերթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին