Չինաստանը կոչ է անում չշտապել կորոնավիրուսի ծագման հետ կապված եզրակացություններ անել
Նոր կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելը պահանջում է մասնագիտական և գիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով իր գործընկեր Չաո Լիժանգի հայտարարությունները, որոնք ենթադրում էին, որ ամերիկյան զորքերը վիրուսը հասցրել են Ուհան:
«Մենք վերջերս նշել ենք, որ COVID-19 վիրուսի ծագման վերաբերյալ շատ կարծիքներ կան: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները և Կոնգրեսի անդամները հանդես եկան կորոնավիրուսի մասին կեղծ և անպատասխանատու հայտարարություններով՝ Չինաստանի վրա հարձակվելու նպատակով, ինչը մենք պաշտոնապես մերժում ենք: Միջազգային հանրությունում, ներառյալ Միացյալ Նահանգներում, տարբեր տեսակետներ կան կորոնավիրուսի աղբյուրի վերաբերյալ: Չինաստանը վստահ է, որ այս հարցը պահանջում է մասնագիտական գիտական ուսումնասիրություն և գնահատում»,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է Շուանը։
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչներից Չաո Լիժանգը «Թվիթեր»-ի իր էջում հաղորդագրություն էր հրապարակել, որում նշել էր՝ կորոնավիրուսը հասել է Ուուհան ՝ ԱՄՆ-ի զինված ուժերի մեղքով:
Սակայն դիվանագետը հստակ չի նշել, թե ինչպես են նրան այնտեղ տեղափոխել:
Հարակից հրապարակումներ`
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Կորոնավիրուսը՝ աշխարհում. թարմացված տվյալներ
- Չինաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ն կարող էր կորոնավիրուսը բերել Ուհանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան