Չինաստանից բժշկական թիմ է ժամանել Իտալիա՝ օգնելու COVID-19-ի դեմ պայքարում
Նախօրեի ուշ երեկոյան Չինաստանից բժշկական խումբ է ժամանել Իտալիա՝ որպես բժշկական «նոու-հաու»-ի և նյութերի փոխանակում ՝ օգնելու նոր կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին գրում է euronews-ը։
Չինաստանի 9 հոգանոց մասնագետների խումբն իրենց հետ բերել է սարքավորումներ, ներառյալ օդափոխիչները, պաշտպանիչ դիմակներ:
Թիմում ընդգրկված են ինտենսիվ թերապիայի մասնագետներ, մանկաբույժներ և բուժքույրեր, որոնք օգնեցին կառավարել Չինաստանի ճգնաժամը:
Իտալացի պաշտոնյաները նշում են, որ նրանք ցանկանում են սովորել չինական թիմի փորձից, մասնավորապես, նրանց գիտելիքները՝ կլինիկական տվյալների և փորձարարական դեղերի ռեժիմների մասին:
Հինգշաբթի հաստատված 15 113 դրական դեպքով և 1 016 մահով՝ Իտալիայում մահացության ցուցանիշը կազմում է 6,7%, ինչը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում ու նույնիսկ Չինաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան