Չինաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ն կարող էր կորոնավիրուսը բերել Ուհանին
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերում «ենթադրություն» է ներկայացրել, որ ի սկզբանե կորոնավիրուսը, որը դարձավ COVID-2019 համաճարակի «օրրանը», Չինաստանի Ուհան քաղաք կարող են բերած լինել ԱՄՆ-ի զինվորականները։ Այս մասին գրում է MK-ն։
«Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոյական» հիվանդը, քանի՞ մարդ է վարակված ... Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի զինվորականներն են բերել կորոնավիրուսի համաճարակը Ուհան ... ԱՄՆ-ն պետք է մեզ ամեն ինչ բացատրի»,- գրել է Լիցզյանն ու տարածել մորտի 11-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հարցուպատասխանը։
Ռեդֆիլդն հաստատել է իր խոսքում, որ որոշ ամերիկացիներ, ովքեր ենթադրաբար գրիպից են մահացել, իրականում մահացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Ըստ Ռեդֆիլդի, այդ ժամանակ ոչ ոք նրանց չի փորձարկել կորոնավիրուսի համար:
Պաշտոնյան գրել է, որ ԱՄՆ-ն հաղորդել է գրիպի 34 մլն դեպքի մասին, որից 20 հազարը մահացել են։
«Խնդրում ենք, ասեք մեզ, թե քա՞նիսն են կապված COVID-19- ի հետ»,- գրել է Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակը:
Ըստ այս վարկածի՝ վիրուսը Չինաստան է տարվել 2019 թվականին՝ ամերիկյան մարզիկների կողմից, որոնք մասնակցել են Ուհանում կայացած Համաշխարհային զինվորական խաղերին:
Some #influenza deaths were actually infected with #COVID-19, Robert Redfield from US #CDC admitted at the House of Representatives. US reported 34 million cases of influenza and 20,000 deaths. Please tell us how many are related to COVID-19? @CDCDirector pic.twitter.com/vYNZRFPWo3
— Lijian Zhao 赵立坚 (@zlj517) March 12, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան