Արցախի կրթական հաստատությունների աշխատանքները դադարեցվել են մեկ շաբաթով
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը այսօր՝ մարտի 13-ին, Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ քննարկել դասապրոցեսի դադարեցման հարցը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ն. Աղաբալյանն ասել է, որ ԿԳՍ նախարարության համակարգի պատասխանատուները պարբերաբար քննարկում են ոլորտի հետագա գործողությունները և նախանշում անելիքները:
«Եթե անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել պարապմունքները, ապա ուսուցիչները պետք է այդ ընթացքում աշակերտներին տնային առաջադրանքներ հանձնարարեն, իրականացվեն ճկուն աշխատանքներ և, ըստ անհրաժեշտության, կայացվեն որոշումներ՝ արտաքին ընթացիկ ստուգումների, միասնական քննությունների մասով: Խնդիրը մեկն է՝ պահպանել առողջությունը, թույլ չտալ նոր կորոնավիրուսի ներթափանցումը և տարածումն Արցախում և, միաժամանակ, հասցնել յուրացնել ուսումնական ծրագրերը»,- մասնավորապես ասել է նախարարը:
Ինչ վերաբերվում է սուր շնչառական վարակներին և գրիպին, ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում իրենց հաջողվել է կասեցնել հիվանդության տարածումը, որն էլ խիստ անհրաժեշտ է առողջապահական համակարգը չծանրաբեռնելու համար:
Քիչ առաջ ավարտվել է հանրապետությունում գործող օպերատիվ շտաբի խորհրդակցությունը, որը վարել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նիստին որոշում է կայացվել, որ նախադպրոցական, արտադպրոցական, հանրակրթական միջին մասնագիտական (արհեստագործական) և բարձրագույն ուսումնական հաստատությունները կդադարեցնեն աշխատանքները մեկ շաբաթով՝ սկսած մարտի 14-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին