ՀԱՊ. «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը շաբաթական երկու օր բաց կլինի մինչև ժամը 20:00-ն
Հաշվի առնելով այցելուների աննախադեպ քանակն ու մեծ հետաքրքրությունը «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ՝ Հայաստանի Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ այսուհետ յուրաքանչյուր հինգշաբթի և ուրբաթ ցուցահանդեսը բաց կլինի մինչև ժամը 20:00:
Նշենք, որ պատկերասրահը սովորաբար այդ օրերին ընդունում է այցելուների մինչև 17:30-ը։
Աշխարահռչակ իսպանացի նկարիչների 260 ստեղծագործություն՝ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից, ցուցադրվում է պատկերասրահում մարտի 7-ից։ Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 26-ը։
Ավելի վաղ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասել էր, որ ակնկալում են օրական կունենան 500-1500 այցելու։
Հարակից հրապարակումներ`
- Կնոջ աստվածացումն ու մեղքը Դալիի ու Պիկասոյի՝ Ազգային պատկերասրահում ներկայացված գործերում
- ՀԱՊ-ում կցուցադրվի Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան