Նարինե Աբգարյանը՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում
Նարինե Աբգարյանն իր «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկվել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի վարկածով՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում: Այս մասին տեղեկացրել է գրողը՝ իր ֆեյսբուքի էջում։
«Իմ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով հայտնվել եմ The Guardian-ի ցուցակում։ Մնաց՝ ապրենք մինչև Էդինբուրգյան գրքի տոնավաճառ։Հուսամ մինչ այդ ամեն ինչ կխաղաղվի ու կյանքն իր հունով կգնա։ Շատ-շատ եմ դա ուզում»,-գրել է նա։
«Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը բարության, լույսի և սիրո մասին է»,-մի առիթով ասել էր համառուսական «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակաբաշխության համանախագահ Վլադիմիր Տոլստոյը:
«Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը թարգմանվել է 13 լեզվով:
«Մենք ապրում ենք այնպիսի կյանքով, որ մի կերպ ենք հասցնում կանգնել ու խոսել իրար հետ, իմանալ ինչ կա-չկա։ Ես նեղվում եմ, որ, որ երիտասարդները անուշադրության են մատնում մեծերին. լքում նրանց...Ես ուզում էի գրել մի պատմություն, որն ավարտվում է հույսի նոտայի վրա։ Մարդկությունը խիստ կարիք ունի հույսի ու բարի պատմությունների»,- ասել է հեղինակը The Guardian-ին:
«Ես հպարտանում եմ մեր երեխաներով եւ ծերերով: Տատիկս ասում էր, որ նրանք ամենամոտն են երկնքին, քանի որ ծերերն արդեն գիտեն, որ շուտով գնալու են, իսկ երեխաները նոր են եկել այնտեղից եւ հիշում են երկնքի հոտը: Կարծում եմ, որ ծերերն ու երեխաները մեզ՝ հասուն մարդկանց, հարյուր անգամ ավելի ուժեղ են դարձնում: Մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,-ասում է Նարինեն:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։
2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։
2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը։
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյան. Միայն Բերդում է, որ ես ինձ լավ եմ զգում
- Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
- Նարինե Աբգարյանի «Մանյունյա»-ն՝ ռուսական բեմում
- Նարինե Աբգարյանի գիրքը Բուլղարիայում ճանաչվել է տարվա լավագույն ստեղծագործություն
- Նարինե Աբգարյան. Իմ գրքերն ընտանեկան ընթերցանության համար են
- Հոգիս ուրախանում է, երբ կարդում եմ «Մանյունյա»-ն հայերեն. Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյան. «Քննադատներից մեկն ասել է, որ ես գրում եմ հայերեն, ուղղակի ռուսերեն բառերով»
- Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան