ԱՄՆ-ը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների վերաբերյալ տարեկան զեկույցը
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին տարեկան իր զեկույցը, ուր անդրադարձավ այս ոլորտում 2019 թվականի զարգացումներին:
Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին, ասված է օրերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2019 թվականի Հայաստանում Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցում: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, զեկույցը մատնանշել է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրներ: Զեկույցն ընդգծում է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյանների խախտումները բացահայտելու ուղղությամբ:
Հայաստանն ունի շարունակական կոռուպցիան ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, նշված է զեկույցում: Գործող իշխանությունները կոռոպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն և միջոցներ են ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին կոռուպցիայի վերացման վերաբերյալ, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտության մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ:
Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում:
Պետքարտուղարության կարծիքով, ընդհանուր առմամբ գործող իշխանությունները հարգում են դատական համակարգի որոշումները, սակայն ըստ զեկույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին, որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:
Զեկույցում մատնանշված խնդիրների շարքում է կանանց հանդեպ բռնությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների անարդյունավետ աշխատանքը: Զեկույցն ընդգծում է՝ կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում ատելության խոսքի թիրախներ: Վերջիներս քննադատվում են «հայկական ավանդական ընտանիքի» հիմքերը խարխլելու ու «արևմտյան արժեքներ» տարածելու համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նշենք նաև, որ զեկույցում անդրադարձ է կատարվում 2008թ․-ի մարտի 1-ի հետ կապված դատավարությանը, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մեջբերվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի 2018թ․-ի զեկույցը, որում ասվում է, որ այս գործընթացում կարևոր է «օրենքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխիքների» խստորեն պահպանումը»՝ վրեժխնդրության քաղաքականության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ բոլոր մեղադրանքները ցրելու համար:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչպես նախորդ տարիներին, նշվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի հարակից 7 շրջանները։
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է մնալ միջնորդության առարկա`ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերով:
Ասվում է, որ բռնությունները շփման գծի երկայնքով շարունակվել են ավելի ցածր մակարդակներով`նախորդ տարիների համեմատ: Պարբերաբար կրակոցները հանգեցնում են զինվորականների մահվան։ 2016-ի բռնությունների բռնկումից հետո, հակամարտության կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որոնք միմյանց մեղադրում են այդ ընթացքում վայրագություններ կատարելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան