Բրիտանիայի վարչապետը անկեղծացել է մարդկանց հետ՝ ասելով, որ «շատ-շատերը կկորցնեն սիրելիներին»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որտեղ ավելի քան 10 հազար մարդ արդեն վարակված են կորոնավիրուսով, նախօրեին դիմելով խուճապի մատնված քաղաքացիներին, հայտարարեց, որ «շատ մարդիկ պետք է ակնկալեն, որ կարող են կորցնել սիրելիներին»՝ տարածված վարակի պատճառով։ Այս մասին գրում է Guardian-ը։
Սրանով հանդերձ Ջոնսոնը նշեց, որ դպրոցները չեն փակվի և հանրային հավաքները չեն արգելվի, ինչպես օրինակ արել Շոտլանդիան։
Ջոնսոնը 70-անց մարդկիանց խորհուրդ տվեց չգնալ ճամփորդությունների, դպրոցներին՝ երեխաներին չտանել այցելությունների, իսկ մարդկանց արդեն կորոնավիրուսի համար կտեստավորեն ոչ թե տանը, այլ հիվանդանոցներում։
«Այն շարունակելու է տարածվել: Ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, բրիտանական հասարակության հետ. շատ ընտանիքներ, շատ-շատ ընտանիքներ ժամանակից շուտ կկորցնեն սիրելիներին», - շեշտեց վարչապետը, հավելելով, որ COVID-19-ը հանրային առողջությանն ուղղված ամենավատ ճգնաժամն է:
Ջոնսոնի այս հայտարարությունը քննադատությունների ալիք է առաջացրել Բրիտանիայում։ Նրան մեղադրում են իրավիճակը ճիշտ չգնահատելու, բավարար քայլ չկատարելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան