«Հրապարակ». ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են ապրիլի 6-ին, որ կատաղի գրոհ սկսեն Փաշինյանի իշխանության դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրաքվեի հռչակագիր» կոչվող փաստաթղթի հրապարակումից հետո ՀԱԿ-ում ատամները սրած սպասում են ապրիլի 6-ին, որ կատաղի գրոհ սկսեն Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ։ ՀԱԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոնգրեսում անասելի վրդովված են այդ փաստաթղթից, եթե տերպետրոսյանական ժամանակաշրջանի ընտրությունները կեղծված լինելու մասին Փաշինյանի հայտարարությունները մարսվել են, ապա ռոբասերժական «հանցավոր ռեժիմի» հետ մի հարթության մեջ դնելը բացարձակ աններելի է համարվել։
Պարզապես որոշել են՝ առայժմ չանդրադառնալ հռչակագրին, որպեսզի չհայտնվեն «ոչ»-ի ճամբարում։ Հիշեցնենք, որ հրապարակված տեքստում ընդգրկված է հետևյալ միտքը․ «1995 թվականից մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում