Բաթոյան. Որևէ նոր դեպքի մասին տեղեկություն չունենք
Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ավարտից հետո շենքից առաջինը դուրս եկած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ կորոնավիրուսի նոր հաստատված դեպքեր չկան։
«Որևէ նոր դեպքի մասին տեղեկություն չունենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով հիվանդությունը հաստատվել է 6 մարդու մոտ։
«Ներողություն, ես ճիշտ մարդը չեմ, որ պետք է հայտարարի նիստի արդյունքների մասին»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով, նախարարության ներքո գործող խնամքի կենտրոններում կարանտինային ռեժիմ է հայտարարված արդեն երկու շաբաթ, քանի որ այնտեղ խոցելի մարդիկ են ապրում։
Այլ հարցերի Բաթոյանը չպատասխանեց, ասաց՝ պաշտոնական հայտարարություն կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան