Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուսը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգիրա-Թրյուդոյի մոտ կորոնավիրուսի թեստից հետո հաստատվել է COVID-19 վարակի առկայությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է վարչապետը։
«Դժբախտաբար, Սոֆիի COVID-19 թեստի արդյունքները դրական են: Հետևաբար, նա ներկայումս գտնվում է կարանտինում: Նրա ախտանշանները մեղմ են, և նա հոգում է իր մասին և հետևում է մեր բժշկի խորհուրդներին:
Ես լավ եմ զգում և չունեմ վիրուսի որևէ ախտանիշ, բայց հետևելու եմ մեր բժշկի խորհուրդներին և այժմ էլ կշարունակեմ մնալ ինքնամեկուսացված: Այդ ընթացքում, ինչպես այսօր արեցի, կշարունակեմ աշխատել տնից և հանդիպումներ կանցկացնեմ տելեկոնֆերանսների միջոցով»,- գրել է Թրյուդոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան