ԱՄՆ-ից Երևան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների առաջին քանակը
ԱՄՆ-ից արդեն Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման իրերի առաջին խմբաքանակը, որ հավաքվել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, Ամերիկայի Հայ օգնության միության (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնի օժանդակությամբ:
Իրերի տեղափոխմանը օժանդել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Ինչպես գրում է Արևելքը, ստացված անհրաժեշտ պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակյա սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կհանձնվեն Առողջապահության նախարարությանը։ Իրեր կուղարկվեն նաև Արցախ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան