Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
Հայաստանում պաշտոնապես հաստատված է կորոնավիրուսով վարակման 6 դեպք: Պացիենտները, որոնց մեջ կա նաև Էջմիածնի բնակիչ, հոսպիտալացված են Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում:
Արդյոք հայաստանյան այլ հիվանդանոցներ պատրաստ են ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, ունե՞ն համապատասխան պայմաններ, սարքավորումներ, բժշկական անձնակազմ: Այս հարցերով Panorama.am-ը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն:
Նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, թե՝ կան բժշկական կենտրոններ, որոնք ունեն ինֆեկցիոն բաժանմունքներ:
«Բնականաբար, եթե համաճարակաբանական իրավիճակ ստեղծվի, պատրաստ կլինեն ընդունել: Բայց այս պահին չունենք ծավալ, չունենք դրա կարիքը, միայն ինֆեկցիոնում են»,- հայտնեցին նախարարությունից:
Առողջապահության նախարարության՝ երեկվա ներկայացված տվյալների համաձայն, մեկուսացված է թվով 57 անձ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
- Ճարտարապետության ազգային-թանգարան ինստիտուտը ժամանակավորապես փակում է իր դռները
- Beeline-ի բաժանորդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ կորոնավիրուսի վերաբերյալ
- Կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը` ճամփորդությունների, տնտեսության ու դրամական շուկայի վրա
- «Հրապարակ». ԱՀԿ ներկայացուցիչները եզրակացրել են՝ Հայաստանում կորոնավիրուսով մեծաքանակ հիվանդների դեպքում չեն կարող դիմագրավել
- Փաշինյանն ընդհատեց արձակուրդը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Ավինյան. մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձածները 14 օր կարանտինում կլինեն
- Արցախում նոր կորոնավիրուսի 40 փորձանմուշ է արվել, բոլորի պատասխանները բացասական են
- ԿԲ. Կորոնավիրուսի կանխարգելման համար հին թղթադրամները կփոխարինվեն նորերով
- Կորոնավիրուս. Հայաստանում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան