Արտոնյալ պայմաններ` Ամերիաբանկի ինտերնետ/մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար
Ամերիաբանկը, շարունակելով հոգ տանել իր հաճախորդների անվտանգության մասին` ևս մեկ անգամ շեշտադրում է հեռակառավարման համակարգերից օգտվելու անհրաժեշտությունը և հայտարարում է արտոնյալ պայմաններ Բանկի Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից օգտվելու համար:
Ս.թ. մարտի 13-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերից կարող եք օգտվել արտոնյալ պայմաններով.
• Ֆիզիկական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի ակտիվացումը կլինի անվճար,
• Իրավաբանական անձ հաճախորդների համար Ինտերնետ/Մոբայլ բանկինգ համակարգերի առաջին մեկ տարվա սպասարկումը կլինի անվճար:
Ծառայության տրամադրման պայմանագրի մեկ տարին լրանալուց հետո կիրառվելու է Բանկում այդ պահին գործող սպասարկման վճարը:
Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` Օնլայն բանկինգ, Մոբայլ բանկինգ կամ զանգահարել +374 10 561111: