«Բարսելոնան» չի աշխատում
«Բարսելոնան» ամբողջ կազմով դադարեցրել է աշխատանքը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կատալոնական ակումբի Թվիթերում:
Նշվում է, որ նման որոշում է ընդունվել այսօր բժիշկների հետ խորհրդակցությունից հետո: Այդ քայլը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ ու ֆուտբոլային մրցաշարերի դադարեցմամբ: Ֆուտբոլիստները մարզվելու են տանը՝ անհատական:
Այսօր ՈՒԵՖԱ-ն դադարեցրել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկությունները` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Հաջորդ շաբաթ նախատեսված խաղերը չեն կայանալու: Եվրոպայում նույնպես ընդհատվել են ազգային առաջնությունների խաղարկությունը, ներառյալ իսպանականը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հարցեր
- Կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 5000-ը
- Մարտի 1-ից կարանտինում գտնվող քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ
- Կորոնավիրուս. Ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշաշերը հետաձգվում են
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- ՀՖՖ. Այս պահին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա
- ՈՒԵՖԱ-ն կդադարեցնի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը
- Բասկետբոլի Եվրալիգայի և Եվրագավաթի խաղերը դադարեցվել են
- Փաշինյանը՝ քարոզարշավը դադարեցնելու մասին