Բուլղարիան երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ կորոնավիրուսի պատճառով
Այսօր Բուլղարիայի խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց արտակարգ դրություն հայտարարելուն, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը, այն բանից հետո, երբ երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 23-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա ճանապարհորդության արգելքներ իրականացնել կորոնավիրուսի բռնկումներ ունեցող երկրներից, փակվում են դպրոցներն ու համալսարանները, և ոստիկանությունը կարող է միջամտել, եթե պարտադրված մեկուսացումը չի պահպանվում:
Կառավարությունը նախատեսում է նաև կատարել 2020 թվականի պետական բյուջեի վերանայում՝ ավելի շատ միջոցներ հատկացնելու առողջապահական համակարգին աջակցելու համար։ Այս մասին պատգամավորներին ասաց վարչապետ Բոյկո Բորիսովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին