Իրանահայերը դիմել են Հայաստան գալու խնդրանքով
«Բուռն են եղել քննարկումները»,- հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ դուրս գալով կառավարության շենքից, ոտեղ մասնակցում էր կորոնավիրուսի խնդրի վերաբերյալ վարչապետի հրավիրած արտահերթ նիստին։
Հաստատելով, որ դիմումներ են ստացվում արտերկրի մեր հայրենակիցներից՝ Սինանյանը նշեց. «Դիմումները շատ քիչ են։ Ձեռքի վրա կարելի է հաշվել։ Մարդիկ կան, հիմնականում Իրանի քաղաքացիները, մտահոգված են, ուզում են գալ Հայաստան, քանի որ այստեղ ավելի ապահով են զգում իրենց»,- հայտնեց Սինանյանը և հավելեց. «Նրանց օգնելը դժվար է, քանի որ նրանց նկատմամբ պետությունն այն պարտավորությունները չունի, ինչ ունի ՀՀ քաղաքացիների նկատմամբ»։
Ընդունելով, որ դիմած սփյուռքահայերին Հայաստան բերելու ռիսկեր կան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասաց. «Իտալիայից բերելն էլ է ռիսկային։ Բայց մենք մեր քաղաքացիների նկատմամբ ունենք պարտավորություներ, որոնք անխզելի են ու անքննարկելի, իսկ ոչ Հայաստանի Հանարպետության քաղաքացիների նկատմամբ ունենք բարոյական պատասխանատվություն։ Փորձում ենք նրանց օգնելու ձևաչափ գտնել, բայց հստակ պատասխան չունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- Կորոնավիրուսն ու Հայաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան