Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2-րդ դեպքը
Թուրքիայի ազգային առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 13-ին հայտնել Է, որ երկրում հայտնաբերվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 2-րդ դեպքը: Այս մասին նախարարը գրառում է կատարել Twitter-ում:
«Երեկ երեկոյան անցկացվել են թեստեր և, ցավոք, կանխատեսումները հաստատվել են: Մենք ունենք կորոնավիրուսի ևս 1 դեպք»,- գրել Է նա:
Քոջան նշել է, որ կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Թուրքիայում մի շարք միջոցներ են ձեռնարկվում:
Նշենք, որ մարտի 11-ի գիշերը Թուրքիայում կորոնավիրուս Էր հայտնաբերվել երկրի մի քաղաքացու մոտ, որը վերադարձել Էր Եվրոպայից: Այժմ հիվանդը գտնվում Է կարանտինում, և նրա վիճակը գնահատվում Է՝ կայուն: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին