
Իտալիա. COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը
COVID-19-ի զոհերի թիվը Իտալիայում գերազանցել է հազարը. նախորդ օրվա ընթացքում մահացել է 188 հիվանդ: Այս մասին գրում է euronews-ը։
Երկրում փակ է գրեթե ամեն ինչ, մարդկանց հրահանգված է մնալ տանը, փակ են դպրոցները։
Նմանատիպ քայլեր արդեն ձեռնարկվում են Իսպանիայում։ Աշխատակիցների մի ամբողջ բանակ ախտահանում է գնացքները և ավտոբուսները, բայց վիրուսը արագորեն տարածվում է: Այն նույնիսկ ներթափանցեց Իսպանիայի կառավարություն՝ վարակելով մի քանի անդամների։
Կորոնավիրուսի թեստ են անցել նաև Իսպանիայի թագավորն ու թագուհին, որի պատասպանները կլինեն այսօր։