
Քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, իսկ մանկավարժները կշարունակեն վարձատրվել. նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ բոլոր տեսակի ուսումնական հաստատությունները չեն գործելու մինչև մարտի 23-ը:
«Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվում են մինչև մարտի 23-ը: Հետագայում հետաձգման մասին որոշում կկայացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում և տեղյակ կպահենք: Այս քայլն արվում է կորոնավիրուսի կանխարգելմանը միտված գործողությունների շրջանակներում: Այս որոշման արդյունքում պահպանվելու է մանկավարժների վարձատրությունը, իսկ բաց թողնված ծրագրերը կլացվեն հավելյալ պարապմունքների միջոցով, քննությունները էլ կկազմակերպվեն ավելի ուշ»,- ասաց նախարարը:
Նախարարի փոխանցմամբ՝ սույն որոշումը տարածվում է նաև մասնավոր կրթական հաստատությունների վրա: