Կորոնավիրուս. Բելգիան, Գերմանիայի մի քանի շրջաններ ևս փակեցին դպրոցները
Բելգիան հետագա քայլեր է ձեռնարկել՝ երկրում նոր կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու ուղղությամբ , հայտարարելով, որ դադարեցվում են դասերը դպրոցներում, լրջորեն սահմանափակվում է գնումները, փակվում են բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Այս մասին գրում է Brussels Times-ը։
Բելգիայի կառավարության ժամանակավոր վարչապետ Սոֆի Ուիլմեսը նախօրեին հայտարարեց, որ մանկապարտեզները բաց կլինեն, հանրային տրանսպորտը կշարունակի գործել։
Ուիլմեսը նշել է, որ ցանկանում են խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսին է Իտալիայում է:
Բոլոր միջոցներն ուժի մեջ են մտել այսօր կեսգիշերից և կշարունակեն մնալ մինչև ապրիլի 3-ը:
Նոր նաև հայտնի դարձավ, որ Գերմանական երկու նահանգ՝ Բավարիան և Սաարլանդը, հրամայել են փակել բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կորոնավիրուսի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան