Կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը` ճամփորդությունների, տնտեսության ու դրամական շուկայի վրա
ԱՄՆ-ի նախագահը չորեքշաբթի ուշ երեկոյան հայտարարեց Եվրոպայից դեպի Միացյալ Նահանգներ ուղևորովությունները առնվազն երեսուն օրով դադարեցնելու մասին: Նպատակը Եվրոպայից կորոնավիրուսի տարածումը կրճատելն է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Այս որոշման մասին Թրամփը հայտարարեց, երբ ԱՄՆ-ում վիրուսով վարակված անձանց թիվն անցավ հազարը, որոնցից արդեն 32-ը մահացել են:
Արգելքը չի տարածվում Մեծ Բրիտանիայի վրա: Թրամփը նաև առաջադրել է ԱՄՆ-ի կառավարության մաս կազմող փոքր բիզնեսի վարչությանը վարկեր տրամադրել այն բիզնեսներին, որոնք կորոնավիրուսի պատճառով կրում են կորուստներ:
Նա ցանկանում է, որ Կոնգրեսն ավելացնի վարկեր հատկացնելու բյուջեն հավելյան 50 միլիարդ դոլարով: Նա նաև հրահանգել է ֆինանսների նախարարությանը որոշ անհատների ու ձեռնարկությունների համար հետաձգել հարկերի վճարումները:
Նա խորհուրդ է տվել ծերերին խնամող ու օժանդակող հաստատություններին հետաձգել բոլոր ոչ շատ անհրաժեշտ այցերը:
«Ես հույս ունեմ, որ Կոնգրեսը կկայացնի որոշում հարկային կրճատումների մասին»,- ասաց Թրամփը:
Թրամփը նույն օրն ավելի վաղ հանդիպել էր բանկերի կառավարիչներին, որոնք տեղեկացրել էին բանկերի լավ վիճակի մասին ու ասել, որ իրենք կապահովեն ներդրումների արագ առք ու վաճառքը:
Ինչ վերաբերում է դրամական շուկաներին, դրանք շարունակում են մեծապես կրել կորուստներ կորոնավիրուսի տարածման արագությանը զուգեհեռ:
Ինչպես ֆինանսական հարցերով վերլուծաբան Փիթըր Քարդիլոն է ասում, դա չի ներկայացնում մեծ վտանգ երկարաժամկետ ներդրումներ կատարածների համար, քանի որ, ասում է նա, դրամական շուկան նման է արագընթաց զվարճախաղերին, երբ սայլակը, որի մեջ նստած ես, դանդաղ բարձրանում է, հետո արագ իջնում, սակայն շատ իջնելուց հետո նորից սկսում է բարձրանալ:
Այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաճարակ, Սպիտակ տունը սկսեց Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ քննարկել խթանիչ մի ծրագիր, որը կարող է հարյուր միլիարդավոր դոլարներ մտցնել շրջանառության մեջ: Դեմոկրատներն այժմ կազմում են իրենց ծրագիրը: