Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պարգևավճարների համար փող կա, իսկ դիմակների համար չկա, որովհետև թանկ են
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Չինաստանը նոր հիվանդանոց կառուցեց ու մի քանի միլիարդ ծախսեց, Կանադան 2 մլրդ տրամադրեց կորոնավիրուսի դեմ պայքարին։ Իսկ որևէ մեկը գիտի, թե մեր կառավարությունը պահուստային ֆոնդից գումար հատկացրե՞լ է, թե՞ ոչ։ Չգիտի, որովհետև չի հատկացրել։
Ավելին, վերջին բրիֆինիգի ժամանակ Արսեն Թորոսյանն ասում էր, որ դիմակների նոր խմբաքանակը չկա, որովհետև գինը թանկ է եղել։ Այսինքն, պարգևավճարների համար փող կա, իսկ դիմակների համար չկա, որովհետև թանկ են։
Որևէ մեկը տեղյա՞կ է, թե Նորքի ինֆեկցիոնում ինչ վիճակ է։ Հիշեցնեմ, որ այստեղից որևէ կադր չկա։ Արսեն Թորոսյանի հրամանով հաստատությունը ինֆորմացիոն մեկուսացման մեջ է այն պարզ պատճառով, որ այնտեղ խայտառակ վիճակ է և չեն թույլատրում նկարահանել, որ խայտառակ չլինեն։
Եվ ամենակարևորը. որքան հասկանում ենք, իշխանությունը խուճապը կառավարելու նպատակով որոշել է աստիճանաբար հայտնել վարակվածների քանակը։ Այսինքն, այս պահին իրենք ավելին գիտեն, քան մնացած բոլորը։ Բայց հենց ոչ թափանցիկությունն է բերում ասեկոսեների ու լեգենդների։ Ու փոխանակ, ամեն ժամը մեկ լինեն բրիֆինգներ, ամբողջ ինֆորմացիան տրամադրեն հասարակությանը, Արսեն Թորոսյանը որոշել է դոզավորված այն մատուցել, իսկ իշխանության արբանյակներն էլ ուշադրությունը շեղում են ածանցյալ թեմաներով՝ դոլար-դրամ կուրս կամ բանկերի վարկերի հետաձգում։
Սա չափազանց վտանգավոր է և՛ հանրային տրամադրությունների համար, և՛ վիրուսի տարածումը կանխելու համար։ Կամ պետք է փոխեն աշխատաոճը, կամ պատասխանատվություն կկրեն համավարակի կառավարումը միտումնավոր ձախողելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ից կարանտինում գտնվող քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ
- Կորոնավիրուս. Ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում
- Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա»
- Գեղամ Գևորգյան. ՀՀ-ում տնտեսվարողները սկսել են դիմակների որոշակի փոքր, լոկալ արտադրություններ
- Պատրա՞ստ են մարզային բուժհաստատությունները կորոնավիրուսի դեմ պայքարին
- Փաշինյան. Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի
- Առայժմ միայն՝ «Նորք» ինֆեկցիոն
- Քթի նոր դիմակ, որը նվազեցնում է կորոնավիրուսի վարակն ուտելու ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին